Главная
 
ARMBOX.DO.AMԵրեքշաբթի, 2024-04-23, 3:40 PM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2010 » Փետրվար » 1 » Աբրահամը ստուգողական մենամարտ կանցկացնի Օտկեի հետ
2:44 PM
Աբրահամը ստուգողական մենամարտ կանցկացնի Օտկեի հետ
Աբրահամը կմենամարտի Սվեն Օտկեի հետ
01.02.2010

«Super Six World Boxing Classic» գերմրցաշարի առաջատար Արթուր Աբրահամն իր երկրորդ մենամարտը կանցկացնի մարտի 6-ին: Ինչպես հաղորդում է Thefightnetwork.com-ը, Արթուրը պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում ընթացող այդ մրցաշարի շրջանակներում կհանդիպի Անդրե Դիրելլի հետ: Մենամարտը տեղի կունենա Կալիֆոռնիայում և կհեռարձակվի «Showtime» հեռուստաընկերությամբ, որն այդ գերմրցաշարի կազմակերպիչն է:

Մենամարտին լավագույնս նախապատրաստվելու նպատակով հայ բռնցքամարտիկը փետրվարի 3-ին ստուգողական մարտ կանցկացնի գերմիջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Սվեն Օտկեի հետ: Մարզումային մենամարտի անցկացման գաղափարը պատկանում է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներին: Նա կարծում է, որ Արթուրը պետք է հանդիպի արագաշարժ բռնցքամարտիկի հետ` համապատասխան փորձ ձեռք բերելու համար:

«Նա ինձ ընդհանրապես չի զարմացնի, քանի որ ես առաջվա պես արագաշարժ եմ: Շաբաթական հինգ անգամ վազում եմ` յուրաքանչյուր անգամ հաղթահարելով 11 կմ տարածություն: Տարեկան մեկ անգամ հագնում եմ ձեռնոցները և մարզում Մայորկայում հանգստացնողներին: Այժմ 82 կգ քաշ ունեմ: Նույնիսկ թեթև եմ Աբրահամից»,- Օտկեի խոսքերը մեջբերել է գերմանական «Bild»-ը:

 

Просмотров: 1872 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Փետրվար 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz