Главная
 
ARMBOX.DO.AMՈՒրբաթ, 2024-04-26, 11:18 AM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2010 » Հունվար » 27 » «ԱԻԲԱ-ին ուղեգրերի համար չենք դիմել և չենք մերժվել»
2:16 PM
«ԱԻԲԱ-ին ուղեգրերի համար չենք դիմել և չենք մերժվել»
Հայաստանը մեկնելու է Բաքու
27.01.2010

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը մասնակցելու է ապրիլի 20-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մարզիկներն այդ մրցաշարում պայքարելու են ոչ միայն մեդալների, այլ նաև Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հայտնում է, որ անցած հանգստյան օրերին Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները և քննարկել հայկական պատվիրակության` Բաքու հնարավոր ժամանման հետ կապված մի շարք հարցեր: Նույն լրատվամիջոցը շեշտում է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Ադրբեջանում կայանալիք առաջնությանը մասնակցելու վերաբերյալ որոշման կայացումից առաջ դիմել է AIBA-ին` առանց Բաքվի մրցաշարին մասնակցելու ուղեգրեր ստանալու նպատակով, ինչը, իբր, մերժվել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից: Իրավիճակը  մեկնաբանում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

- Նախ ասեմ, որ Թբիլիսի ես էի մեկնել` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ միասին,- ասաց նա:- Մեր այցի նպատակն ամենևին էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպելը չէր: Մենք Վրաստանի մայրաքաղաք էինք այցելել` այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ժամանել էին նաև Ադրբեջանի ներկայացուցիչները` բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին տեղակալը և գործկոմի անդամներից մեկը: Նրանց հետ, բնականաբար, ոչ պաշտոնական քննարկումներ են եղել: Մենք մեր ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրեցինք, որ ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել անպայման մասնակցել Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք առաջնությանը:Այդ հարցով արդեն դիմել ենք նաև միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին` Հայաստան-Ադրբեջան-ԱԻԲԱ եռակողմ համաձայնագիր ստորագրելու համար, որի միջոցով կապահովվի մեր անվտանգությունը, կհստակեցվի վիզային համակարգը: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ մենք դիմել ենք ԱԻԲԱ-ին` առանց առաջնությանը մասնակցելու Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու համար, ավելին` միջազգային ֆեդերացիան էլ մերժել է մեզ, կարող եմ հայտարարել, որ նման բան չի եղել: Մենք դիմել ենք այդ կազմակերպությանը` լուծում գտնելու համար: Բայց եթե մերժեն, իհարկե, այդ ժամանակ լռելու իրավունք չենք ունենա: Դիմել ենք նաև մեր Արտաքին գործերի նախարարությանը` այս հարցով զբաղվելու խնդրանքով:Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, իրենց հերթին, մեզ տեղեկացրեցին, որ իրենց կառավարությունը պատրաստ է ընդունել Հայաստանի պատվիրակությանը:


Просмотров: 2152 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Armans  
0
I read your post and wished I'd wriettn it

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Հունվար 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz