Главная
 
ARMBOX.DO.AMՉորեքշաբթի, 2024-04-24, 5:27 PM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2009 » Դեկտեմբեր » 12 » Արթուր Աբրահամը նոկաուտով է սկսում ելույթները սուպերմրցաշարում
1:52 PM
Արթուր Աբրահամը նոկաուտով է սկսում ելույթները սուպերմրցաշարում
Արթուր Աբրահամը նոկաուտով է սկսում ելույթները սուպերմրցաշարում
18.10.2009

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկեց պորֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարը, որտեղ ելույթ են ունենում միջին քաշային կարգի 6 հանրահայտ բռնցքամարտիկներ: Մեր հայրենակից Արթուր Աբրահամը, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, վստահ հաղթանակով սկսեց ելույթները: Արթուրը նոկաուտով հաղթեց ամերիկացի Ջերմեն Թեյլորին եւ վաստակեց 3 միավոր:


Արթուր Աբրահամը մրցացամարտից առաջ համարվում էր այս դիմակայության ֆավորիտը: Թեյլորը եւս բավական հայտնի եւ տիտղոսակիր մարզիկ է, սակայն կարիերայի ընթացքում 2 անգամ պարտություն էր կրել նախքան այս մրցամարտը: Իսկ ահա Արթուրը ոչ մի պարտություն չուներ եւ հաղթարշավը շարունակեց նաեւ այս մրցավեճում:


Ողջ մրցամարտի ընթացքում Աբրահամը ուներ առավելություն: Ակնհայտ էր, որ եթե հաղթողը որոշվի մրցավարների գնահատականներով, ապա հայ բռնցքամարտիկը հաղթելու է: Սակայն Արթուրը չթողեց, որը գործը հասնի դրան եւ 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին նոկաուտի ենթարկեց Թեյլորին: Վերջին ռաունդներում Աբրահամը մի քանի ուժեղ հարվածներ էր հասցրել մրցակցին, ով արդեն ի վիճակի չէր հավասարակշռությունը պահել ռինգում:


Այս մրցաշարում նոկաուտով հաղթանակի համար տրվում է 3 միավոր, պարզապես հաղթանակի համար` 2: Աբրահամը վստահ մեկնարկեց վերցրեց Super Six-ում, որը տեւելու է 2 տարի:

Просмотров: 1916 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Դեկտեմբեր 2009  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz