Главная
 
ARMBOX.DO.AMՉորեքշաբթի, 2017-08-23, 1:00 PM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 135

Հովանավոր

Главная » 2010 » Մարտ » 15 » Բաքուն կհյուրընկալի աշխարհի պատանեկան առաջնությունը
1:21 PM
Բաքուն կհյուրընկալի աշխարհի պատանեկան առաջնությունը

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան և ԱԻԲԱ-ն պայմանագիր են ստորագրել` կապված Բաքվում տեղի ունենալիք աշխարհի պատանեական առաջնության հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Համաձայնագիրը ստորագրել են ԱԲՖ-ի նախագահ Քյամալէդդին Հեյդարովը և ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կուո Վուն: Վերջինիս խոսքերով` ԱԻԲԱ-ի նախագահի անվան մրցումներն ապացուցել են Ադրբեջանի ֆեդերացիայի կազմակերպչական բարձր ընդունակությունները:

«Նկատի ունենալով այդ հանգամանքը` մենք Բաքվին հնարավորություն տվեցինք կազմակերպել բռնցքամարտի աշխարհի պատանեական առաջնությունը: Ի դեպ, Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանան ոչ միայն ԱԻԲԱ-ի, այլև WSB-ի վարկածներով մրցաշարերը: Աշխարհի պատանեական առաջնությունը շատ մեծ նշանակություն կունենա, քանի որ այն վարկանշային է: Այստեղ խաղարկվելու են Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին Օլիմպիական խաղերի ուղեգրերը»,- ավելացրել է Չինգ Կուո Վուն:

Նրա խոսքերով` Բաքվում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունը պատմության մեջ ամենախոշոր իրադարձությունը կլինի: Մրցումներին, որոնք տեղի կունենան ապրիլի 23-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, կմասնակցեն 106 երկրների 659 բռնցքամարտիկներ: Կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերն ուղիղ եթերում կհեռարձակվեն մասնակից բոլոր երկրներում:

Ավելացնենք, որ աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով կորոշվեն Օլիմպիական խաղերի 44 ուղեգրերի տերերը: Մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան ուղեգրերի համար պայքարելու նպատակով նույնպես որոշում է կայացրել մասնակցել այդ առաջնությանը:


Aysor.am

Просмотров: 1999 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1  
Ah yes, nciley put, everyone.

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2017
Создать бесплатный сайт с uCoz