Главная
 
ARMBOX.DO.AMՈՒրբաթ, 2024-04-19, 8:39 AM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2010 » Փետրվար » 1 » Դարչինյանը կմենամարտի Ռոդրիգո Հերրերոյի հետ
2:59 PM
Դարչինյանը կմենամարտի Ռոդրիգո Հերրերոյի հետ
Վիկին նորից մեքսիկացի է սպասում
01.02.2010

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կոչման պաշտպանության համար մենամարտում մարտի 6-ին կհանդիպի մեքսիկացի Ռոդրիգո Հերրերոյի հետ: Այս մասին տեղեկացնում է անգլիական «The Sunday Telegraph» հանդեսը: Բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը մեկ այլ հայ բռնցքամարտիկի` միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտն է ամերիկացի Անդրե Դիրելլի հետ: Այդ մարտը կկայանա «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում:

Նշենք, որ Դարչինյանի ներկայացուցիչներն ավելի վաղ բանակցություններ են վարել մի շարք բռնցքամարտիկների հետ, սակայն չեն կարողացել համաձայնեցնել ֆինանսական պայմանները:

Աշխարհի չեմպիոնի կոչման պաշտպանության մենամարտի նախօրեին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք չափազանց լուրջ այլ մարտերին նախապատրաստվելու համար 34-ամյա Դարչինյանը շարունակում է աշխատել հարվածի հզորությունն ավելացնելու ուղղությամբ: Այժմ նա կենտրոնացել է ոտքերի մկանային համակարգի արագաուժային բնութագրի բարելավման վրա: Այդ աշխատանքում նրան օգնում են ֆիզպատրաստականության գծով մարզիչներ Հեյդոն Նոուլսը և Քրեյգ Կետերիկը:

«Վիկը չպետք է մտածի իրանի վերնամասի մասին,- նշել է Նոուլսը:- Նա դրա կարիքը չունի, իսկ լավ մարզավիճակը պահպանելու համար բռնցքամարտով զբաղվելը միանգամայն բավարար է: Սակայն մենք կարծում ենք, որ ոտքերի ուժի ավելացումը դրականորեն կանդրադառնա նրա հարվածի հզորության վրա»:

Просмотров: 1273 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Rodger  
0
I'm quite pleased with the inoframtoin in this one. TY!

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Փետրվար 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz