Главная
 
ARMBOX.DO.AMՉորեքշաբթի, 2017-08-23, 12:53 PM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 135

Հովանավոր

Главная » 2009 » Դեկտեմբեր » 12 » Եվրոպայի չեմպիոնը լքել է Հայաստանի հավաքականը
2:07 PM
Եվրոպայի չեմպիոնը լքել է Հայաստանի հավաքականը
Եվրոպայի չեմպիոնը լքել է Հայաստանի հավաքականը
23.11.2009

2008 թ. Եվրոպայի չեմպիոն Էդիկ Համբարձումյանն այլևս բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես չի գա: Նա առաջիկայում փորձելու է ամրապնդվել Ռուսաստանի հավաքականում:


Այս մարզիկին Սոչիից Հայաստան էր հրավիրել բռնցքամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը և փորձառու մասնագետն անձամբ էր զբաղվում Համբարձումյանի մարզական վարպետության կատարելագործման հարցերով, նա նաև ստանձնել էր Էդիկի անձնական մարզչի պարտականությունը:


Ադյունքներն էլ շոշափելի էին: 2007թ. Չիկագոյում կայացած աշխարհի առաջնությունում Էդիկ Համբարձումյանը, զբաղեցնելով 5-րդ տեղը, մեր հավաքականի անդամներից առաջիններից մեկը օլիմպիական խաղերի ուղեգրի արժանացավ: Ընդ որում, օլիմպիական խաղերից առաջ մեր երկիր էր հրավիրվել նրա Ռուսաստանի մարզիչը' Վիկտոր Դիմիտրիադիսը: Վերջինս Հայաստանի պատվիրակության կազմում նաև օլիմպիական խաղերի մայրաքաղաք մեկնեց:


Ու թեև Էդիկը Պեկինի օլիմպիական խաղերում չկարողացավ դրսևորել իրեն, սակայն հետագայում քավեց մեղքը' դառնալով Եվրոպայի չեմպիոն, աչքի ընկավ նաև միջազգային մի շարք ներկայացուցչական ստուգատեսներում:


«90 րոպեի» ունեցած տեղեկություններով Էդիկի ազգությամբ ռուս կինը ցանկացել է ապրել իր հարազատ երկրում և Երևան տեղափոխվելու մտադրություն չի ունեցել:

Փաստն այն է, որ այժմ հայ մարզիկը վերջնականապես հեռացել է Հայաստնից և փորձելու է բախտ որոնել Ռուսաստանում: Ընդ որում, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչները չեն ցանկացել որևէ խոչընդոտ ստեղծել և տեղեկացրել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային, որ այդ հարցում ոչ մի առարկություն չունեն:


Չի բացառվում, որ խնդիրը նաեւ այն էր, որ Համբարձումային խոստացել էին  Երևանում բնակարան գնել, աակայն այդ հարցն այդպես էլ չլուծվեց: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Համբարձումյանի համար բնակարան էր վարձակալել: Հետագայում էլ նրան առաջարկել էին մնալ Երևանի մարզական քոլեջի կացարանում:

Просмотров: 2073 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1  
No more s***. All posts of this qulatiy from now on

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Դեկտեմբեր 2009  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2017
Создать бесплатный сайт с uCoz