Главная
 
ARMBOX.DO.AMՈՒրբաթ, 2024-04-19, 1:06 AM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2010 » Հունիս » 13 » Ֆրոչ-Աբրահամ մենամարտը կարող է հետաձգվել
2:18 PM
Ֆրոչ-Աբրահամ մենամարտը կարող է հետաձգվել
Ֆրոչ-Աբրահամ մենամարտը կարող է հետաձգվել
13.06.2010


Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչի հայտարարության համաձայն` Արթուր Աբրահամի հետ մենամարտը կարող է հետաձգվել և սեպտեմբերի 18-ի փոխարեն կայանալ հոկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները տարաձայնություններ ունեն` կապված մարտի անցկացման վայրի հետ: Ֆրոչը ցանկանում է, որ այն կայանա Նոթինգհեմում (Մեծ Բրիտանիա), Ամերիկայում կամ Կանադայում, իսկ Արթուր Աբրահամի թիմը հանդես էր գալիս Գերմանիայում կամ եվրոպական որևէ այլ երկրում մենամարտի կազմակերպման օգտին:

«Սա գումարի համար մենամարտ չէ: Իմ կարիերայի ներկա փուլում գումարները նշանակություն չունեն: Խոսքն աշխարհի չեմպիոնի կոչումը վերադարձնելու, գոտիների միավորման և գերմիջինքաշային կարգում իմ ժառանգության ամրապնդման մասին է: Ուստի եթե ինձ ստիպեն մենամարտել Գերմանիայում, ես հաղթելու ոչ մի հնարավորություն չեմ ունենա` նկատի ունենալով, թե ինչ տեղի ունեցավ Կեսլերի հետ Դանիայում կայացած մենամարտում: Լսել եմ, որ մենամարտը կարող է կազմակերպվել Մոնակոյում, Գերմանիայում, Հունգարիայում կամ Ֆրանսիայում: Սակայն Աբրահամը պետք է մոռանա այդ տարբերակների մասին»,- Ֆրոչի խոսքերը մեջբերել է «Nottingham Post»-ը:
 

Aysor.am
Просмотров: 2242 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Հունիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz