Главная
 
ARMBOX.DO.AMՀինգշաբթի, 2024-03-28, 11:49 AM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2010 » Մայիս » 4 » Հայաստանն ավարտեց ելույթները Բաքվում. մեդալ և ուղեգիր չունեցանք
1:42 PM
Հայաստանն ավարտեց ելույթները Բաքվում. մեդալ և ուղեգիր չունեցանք
Հայաստանն ավարտեց ելույթները Բաքվում. մեդալ և ուղեգիր չունեցանք
30.04.2010

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Բաքվում ընթացող աշխարհի 2010 թ. առաջնությունում։ Հայաստանի 6 ներկայացուցիչներն էլ ձեռնունայն կվերադառնան մրցավայրից։ Վերջինը պայքարը թողեց 60 կգ քաշային Հրայր Մաթևոսյանը, ով ամենամոտն էր հաջողությանը։


Քառորդ եզրափակիչում Հրայրի մրցակիցն էր գերմանացի Թոմաս Վախրեխոլտը, որին հաղթելու դեպքում հայ մարզիկը կապահովեր մեդալ և Սինգապուրի օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սակայն, Մաթևոսյանը զիջեց այս մրցամարտում 2։7 հաշվով։


Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը Սինգապուրի օլիմպիական խաղերի որևէ ուղեգրի չարժանացավ, թեև հույսեր կային, որ 2-3 հայ երիտասարդի դա կհաջողվի։


Առայժմ դժվար է գնահատական տալ երիտասարդական հավաքականի ելույթներին, քանի որ աշխարհի առաջնության մրցավայրը Բաքուն էր, որտեղ ելույթ ունենալը հայ մարզիկների համար հեշտ խնդիր չէ։


Բացի այդ, տեղեկություններ կան, որ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներն անցել են բացահայտ կողմնակալ մրցավարության պայմաններում։ Այս մասին ավելի կոնկրետ կխոսեն պատվիրակության անդամները, երբ վերադառնան Երևան։


armsport.am
Просмотров: 3253 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Մայիս 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz