Главная
 
ARMBOX.DO.AMՇաբաթ, 2024-04-20, 6:26 PM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2010 » Փետրվար » 17 » Հայաստանը հայտ է ուղարկել Բաքու
5:33 PM
Հայաստանը հայտ է ուղարկել Բաքու
Հայաստանը հայտ է ուղարկել Բաքու
17.02.2010

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հայաստանը հայտ է ներկայացրել` մասնակցելու Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը: Ներկա պահին մրցաշարի կազմկոմիտեն շարունակում է հայտեր ստանալ այն երկրներից, որոնք ցանկություն են հայտնում` ներկայանալու Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպվելիք առաջնությանը: Հիշեցնենք, որ, համաձայն խաղացանկի, աշխարհի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 20-ին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը, պատասխանելով մեր թղթակցի հարցին, նշեց, որ Հայաստանը, իրոք, ԱԻԲԱ-ին պաշտոնական նամակ է հղել` հաստատելով իր մասնակցությունը: Սակայն Ադրբեջանը դեռ պետք է ապահովի հայաստանյան պատվիրակության անվտանգությունը: ԱԻԲԱ-ի ներկայացուցիչը շուտով կժամանի Բաքու, որտեղ նախատեսված է աշխարհի առաջնության կազմկոմիտեի նիստը: Օրակարգային առաջին խնդիրը հենց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անվտանգության ապահովումն է: Ստանալով նիստի որոշումը` Հայաստանը կորոշի` վերջնականապես հաստատել մասնակցությունը, թե՞ ոչ:

Ավելացնենք, որ մրցաշարի կազմակերպիչների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրման դեպքում մեր ընտրանին, միևնույն է, մարզիկներ չի ներկայացնի բոլոր քաշային կարգերում: Լավագույն դեպքում Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն 6-8 բռնցքամարտիկներ: Կոնկրետ մարզիկների և քաշային կարգերի հարցում որոշակիություն կմտցվի միայն ուսումնամարզական հավաքներից հետ, երբ թիմի մարզչական շտաբը կամփոփի արդյունքները:


Aysor.am

Просмотров: 2548 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Փետրվար 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz