Главная
 
ARMBOX.DO.AMՀինգշաբթի, 2024-04-25, 1:51 PM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2010 » Փետրվար » 20 » Մրցամարտը հետաձգվեց. Աբրահամը հիասթափված է
2:48 PM
Մրցամարտը հետաձգվեց. Աբրահամը հիասթափված է
Մրցամարտը հետաձգվեց. Աբրահամը հիասթափված է
20.02.2010

Մարտի 6-ին նշանակված Արթուր Աբրահամի ու Անդրե Դիրելի միջև մենամարտը՝ Super Six գերմրցաշարի շրջանակներում, հետաձգվել է։ 26-ամյա ամերիկացին՝ սպարինգներից մեկի ընթացքում  վնասել է մեջքը ու՝ բժիշկների խորհուրդով, չի մարզվելու առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում։

Այս մասին հայտնել է փրոմոութերական «Sauerland Event» ընկերության տնօրեն Կրիս Մեյերը՝ ավելացնելով, որ մենամարտը հավանաբար կկայանա մարտի 27-ին։

«Կարևոր է, որ Անդրե Դիրրելը արագորեն ապաքինվի վնասվածքից հետո։ Մենք կարծում ենք, որ վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, և մենամարտը կկայանա մոտ ժամանակներս», - մեջբերում է Մեյերի խոսքերը boxen.com-ը։

Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամին, ապա փետրվարի 8-ին ԱՄՆ մեկնած հայ բռնցքամարտիկը հայտարարել է, որ հիասթափված է մենամարտի հետաձգման նորությունից։

«Մարզումները ընթանում էին ամբողջ ծանրաբեռնվածությամբ: Մենք քրտնաջան աշխատում էինք եւ քննարկում բոլոր դետալները, ուստի 6-ին ես կլինեի հիանալի մարզավիճակում: Ես հասկանում եմ, որ Դիրելը նույնպես ցանկանում է լավ մարզավիճակում լինել, երբ ռինգ դուրս կգա իմ դեմ»,-ասել է Աբրահամը:

Աբրահամի Գերմանի վարդառնալու հարցն առայժմ անորոշ է:

«Դա կախված է մրցամարտի ժամկետից: Եթե այն կայանա մարտին, ապա հնարավոր է, որ Արթուրը մնա ԱՄՆ-ում եւ շարունակի մարզումային գործընթացը, քանի որ իմաստ չկա վերադանռալ նման կարճ ժամանակահատվածով», - ասել է Մեյերը:

Հիշեցնենք, որ այս մրցամարտը հետաձգվում է 2-րդ անգամ: Այն պետք է կայանար հունվարի 23-ին, սակայն Աբրահամը հիվանդացավ եւ մրցամարտը տեղափոխվեց մարտի 6-ին


Armsort.am

Просмотров: 1389 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Փետրվար 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz