Главная
 
ARMBOX.DO.AMՇաբաթ, 2024-04-20, 5:48 AM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2010 » Հունվար » 15 » Վիկ Դարչինյան. «Սիրում եմ հաճախակի մենամարտել»
2:02 PM
Վիկ Դարչինյան. «Սիրում եմ հաճախակի մենամարտել»
Դարչինյանը ռևանշ է երազում
15.12.2009

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում մարտի 6-ին կմենամարտի ամերիկացի Ռաուլ Մարտինեսի հետ: Այդ մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը կփորձի համաձայնության հասնել Նոնիտո Դոների հետ` ռևանշի մենամարտ կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է fightnews.com-ը: Հիշեցնենք, որ 2007 թ. հուլիսին Նոնիտո Դոները 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վիկ Դարչինյանին:

Ներկայացնելով Մարտինեսին` հարկ է փաստել, որ նա 25 մենամարտ գրանցել է իր օգտին և միայն մեկ անգամ է պարտություն կրել: Ընդ որում` անցած տարվա ապրիլին նա զիջել է նույն Նոնիտո Դոներին:

Մարտինեսի հետո հանդիպումից հետո հայ բռնցքամարտիկը պլանավորում է հաջորդ մարտը կազմակերպել Ավստրալիայում` մրցակցելով IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Դեննի Գրինի հետ:

«Հաճույքով կմենամարտեմ Ավստրալիայում, իսկ Դոների հետ մարտը կկայանա հունիսին,- ասել է Դարչինյանը:- Անհամբերությամբ եմ սպասում Դոների հետ հանդիպմանը: Ընդհանրապես` սիրում եմ հաճախակի մենամարտել»:
Просмотров: 3218 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Հունվար 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz