26.02.2010
Ինչպես տեղեկացնում է «Grand Rapids Press»-ը, հետաձգված և մարտի 27-ին
կայանալիք Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել մենամարտը տեղի կունենա ամերիկյան
Դեթրոյթ քաղաքում: Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները պետք է հանդիպեին մարտի
6-ին, սակայն Դիրրելը խնդրեց հետաձգել մարտը` իր խնդրանքը բացատրելով
վնասվածքի առկայությամբ: Ավելացնենք նաև, որ այդ մենամարտը տեղի է
ունենալու «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում: Արթուր Աբրահամը մեկնարկային տուրում նոկաուտով պարտության է մատնել
Ջերմեյն Թեյլորին և, վաստակելով 3 միավոր, գլխավորում է մրցաշարային
աղյուսակը: Aysor.am
|