03.03.2010
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կրկին մեկնաբանել է
Անդրե Դիրրելի որոշումը` մենամարտը մարտի 6-ի փոխարեն մարտի 27-ին
անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դիրրելի թիմը խնդրել է, որպեսզի
մարտը հետաձգվի` այդ մոտեցումը բացատրելով ամերիկացի բռնցքամարտիկի`
թիկունքի հետ կապված խնդիրներով: Նշենք, որ այս բռնցքամարտիկների միջև
մենամարտը կայանալու է «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի
շրջանակներում: «Իհարկե, մի փոքր տգեղ իրավիճակ է առաջացել: Ամեն դեպքում` մարտի
անցկացման ժամկետն արդեն երկրորդ անգամ է փոխվում: Ես կարծում, որ Դիրրելի
խնդիրները ոչ թե ֆիզիկական, այլ, ավելի շուտ, հոգեբանական բնույթ ունեն:
Սակայն մարտի 27-ին մարտը, այնուամենայնիվ, տեղի կունենա: Չեմ կարծում, որ
Դիրրելը կցանկանա երրորդ անգամ հետաձգել այն»,- ասել է Աբրահամը
ruslife.eu-ին տված հարցազրույցում: Aysor.am
|