01.12.2009
Հայազգի
բռնքամարտիկներ Արթուր Աբրահամն ու Վախթանգ Դարչինյանը ընդգրկվել են
նախկին հետսովետական երկրների բռնքամարտիկների վարկանիշային աղյուսակում,
որը կազմվել է բռնցքամարտի մասին գրող աշխարհի հնագույն ու
ամենահեղինակավոր հրատարակությունների մեկի՝ The Ring-ի խմբագիր Մայքլ
Ռոզենտալի կողմից։ Նշենք, որ իրականում ТОР-10 ներկայացված են նաև
Արևելյան Բլոկի երկրների բռնքամարտիկներ։
Առաջին տեղում այս յուրօրինակ ցուցակում նշված է հայազգի բռնքամարտիմ Արթուր Աբրահամը։ Իսկ ահա Վիկ Դարչինյանը 7-րդն է։
The Ring ամսագրի վարկանիշային աղյուսակ
1. Արթուր Աբրահամ, Հայաստան
2. Վիտալի Կլիչկո, Ուկրաինա
3. Վլադիմիր Կլիչկո, Ուկրաինա
4. Տոմաշ Ադամեկ, Լեհաստան
5. Լուչիան Բուտե, Ռումինիա
6. Զոլտ Էրդեյ, Հունգարիա
7. Վիկ Դարչինյան, Հայաստան
8. Սերգեյ Ձինձիրուկ, Ուկրաինա
9. Կշիկտոֆ Վլոդարչիկ, Լեհաստան
10. Յուրի Ֆորման, Բելառուս։
|