21.10.2009
Ռուսական
Спорт день за днем թերի թղթակիցը զրուցել է Արթուր Աբրահամի հետ, ով
նախորդ շաբաթ վստահ հաղթանակով սկսեց ելույթները Super Six World Boxing
Classic մրցաշարում: Աբրահամը նշել է, որ շատ լավ էր ուսումնասիրել
մրցակցին՝ Ջերմեն Թեյլորին: «Ես այնքան երկար էի պատրաստվել այս
մրցամարտին, այնքան երկար էի ուսումնասիրել ամերիկացու ուժեղ եւ թույլ
կողմերը, որ տեղեկացված էի նրա ոճից գրեթե ինձանից ավելի: Մրցամարտի ելքից
լիովին բավարարված եմ: Անկեղծ ասած, 12-րդ ռաունդում արդեն չէի մտածում,
որ կարող եմ նոկաուտի ենթարկել»,-ասել է Աբրահամը: Հունվարին Աբրահամը մրցելու է Անդրե
Դիրելի հետ, ով շաբաթ օրը զիջեց բրիտանացի Կառլ Ֆրոչուին: Աբրահամը չի
պատրաստվում թերագնահատել մրցակցին. «Պատրաստվում եմ մի քանի շաբաթ
հանգստանալ, ապա կսկսեմ նախապատրաստվել Անդրեի հետ մրցամարտին: Առայժմ չեմ
տեսել նրա մասնակցությամբ մրցամարտ: Պետք է գիտակցել, որ մրցավարների
տարբեր գնահատակներով կրած պարտությունից հետո նա վճռական կլինի: 2-րդ
պարտությունը ամրիկացուն զրկում է կիսաեզրափակիչ դուրս գալու
հնարավորությունից: Մրցաշարի 6 մասնակիցների շարքում թույլ տղաներ չկան:
Իզուր չէ, որ բռնցքամարտի սիրահարները մեր մրցաշարը նմանեցնում է ֆուտբոլի
Չեմպիոնների լիգայի հետ»: Շուտով Աբրահամը կժամանի Հայաստան.
«Հայրենիքի հետ կապ չեմ պատրաստվում կորցնել: Ես 2 անձնագիր ունեմ՝
գերմանական եւ հայկական: Հայաստան ժամանում եմ տարվա մեջ 3-4 անգամ:
Այնտեղ ինձ շատ ջերմ են ընդունումԼ»:
|