Աբրահամը ճանաչվել է Բեռլինի տարվա լավագույն մարզիկ
10.12.2009
Շաբաթ օրը հայազգի բռնքամարտիկ Արթուր Աբրահամը ճանաչվել է Բեռլինի տարվա լավագույն մարզիկ։ Նրա օգտին քվեարկել են 9851 մարդ։
29-ամյա Աբրահամը առաջ է անցել հանրահայտ Ռոբերտ Հարտինգից (սկավառակի նետում, 3037 ձայն)։
«Ես
անչափ ուրախ եմ այս մրցանակին», - ասել է Աբրահամը, ով մասնակցել է
մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը բեռլինյան Estrel Convention
սրահում։ «Սա իմ երկրպագուների հաղթանակն է։ Եվ ես շնորհակալ եմ նրանց», -
մեջբերում է Աբրահամի խոսքերը box-info-ն։