28.12.2009
Բռնցքամարտի
համաշխարհային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, 2009թ. տարեվերջյան զեկույցում
անդրադարձել է նաեւ Հայաստանին: ԱԻԲԱ-ի նախագահը նշել է, որ Հայաստանը
բարձր մակարդակով անցկացրեց 2009 թ. Աշխարհի պատանեկան առաջնությունը, որը
մայիսին կայացավ Երեւանում:
«Այս տարվա պատանիների աշխարհի
առաջնությունը ամենալավ ձևով կազմակերպված միջոցառումներից մեկն էր
պատանիներիմակարդակով: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և
կառավարությունը հիանալի աշխատանք կատարեցին այս միջոցառումը
կազմակերպելու համար», - ասված է զեկույցում:
Զեկույցում նշվել են հետեւյալ գրառումները.
«Այն ԱԻԲԱ-ի 1-ին աշխարհի առաջնությունն է, որ երբևէ տեղի է ունեցել Հայաստանում: Ռեկորդային թվով' 42 ազգությունների մասնակցություն:
Չինաստանը, Էկվադորը, Մոնտենեգրոն և Թայլանդը 1-ին անգամ իրենց մասնակցությունն ունեցան Ռուսաստանը շահեց ամենաշատ թվով ոսկե մեդալներ, ընդհանուր առմամբ շահելով 5-ը:
Իռլանդիան, Բելառուսը, Հայաստանն ու Գերմանիան 1-ին անգամ տիտղոսներ շահեցին այս մակարդակում: Ռեկորդային թվով' 15 երկիր իր մասնակցությունն ունեցավ եզրափակիչում:
Ռեկորդային թվով' 16 ազգություն ամենաքիչը մեկ մեդալ շահեց, այդ թվում Էկվադորը, Իսրայելն ու Մոլդովիան 1-ին անգամ»:
|