Հայազգի
պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կրտսեր եղբայրը` Ալեքս
Աբրահամը, առողջական խնդիրների պատճառով ստիպված է ավարտել սպորտային
կարիերան: Ըստ բռնցքամարտիկի մարզչի` Ուլի Վեգների, Ալեքսանդրի մոտ
գլխապտույտ կա: «Դա լինում էր երեկոյան: Բժիշկները չէին գտնում պատճառը» -
ասել նա: Իր հերթին Ալեքս Աբրահամը հայտնել է, որ արյան ճնշումը բավական
բարձր է, ինչը նրան թույլ չի տալիս դուրս գալ ռինգ: «Զաուրլանդ» ակումբը,
որտեղ մարզվում են հայազգի բռնցաքամարտիկները, առայժմ սպասում է բժիշկների
վերջնական պատասխանին, որից հետո Ալեքս Աբրահամը պաշտոնապես կհեռանա
պրոֆեսիոնալ ռինգից: Հիշեցնենք, որ նա կարիերայի ընթացքում անցկացրել է 26
մրցավեճ, որոնցից 25-ում հաղթել է, իսկ մեկ մրցամարտ ավարտել է ոչ-ոքի: