Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Անդրե Դիրրելը խոսել է Արթուր Աբրահամի հետ մարտի 6-ին տեղի ունենալիք մենամարտի մասին:
«Ես աշխատում եմ, որպեսզի առավել ճիշտ ու արդյունավետ հարվածներ
կատարեմ: Ես պետք է առավելության հասնեմ և ամեն ինչ անեմ, որպեսզի մարտն
ընթանա ռինգի կենտրոնում: Ուղղակի պետք է կարողանամ կոտրել Աբրահամի
պաշտպանությունը: Կարևոր է, որ հնարավորինս շուտ սկսեմ հարվածել նրա
կորպուսին, որպեսզի Աբրահամի ձեռքերն իջնեն: Այդ դեպքում կօգտվեմ նրա
սխալներից: Պարտավոր եմ հաղթել նրան բռունցքներով»,- Դիրրելի խոսքերը
մեջբերել է «The Flint Journal»-ը:
Aysor.am