05.09.2009
Հինգշաբթի
Բեռլինում աշխարհի չեմպիոն, միջին քաշային կարգում հանդես եկող հայազգի
բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մամուլի ասուլիս էր հրավիրել, որ նվիրված էր
հոկտեմբերի 17-ին կայանալիք նրա մենամարտին ամերիկացի Ջերմեն Թեյլորի հետ։
Աբրահամն ու Թեյլորը կհանդիպեն «Super Six World Boxing Classic» մրցաշարի
շրջանակներում։
29-ամյա
Աբրահամը, ով դեռևս պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չի կրել, համոզված է,
որ կհաղթի նաև այս մենամարտում, իսկ ինքը՝ մենամարտը դեռ երկար կհիշվի
բռնքամարտի սիրահարներին։
«Իմ
երկու երազանքները կկատրվեն մեկ օրվա ընթացքում, – մեջբերում է Աբրահամի
խոսքերը Allboxing.ru-ն, – Մասնակցությունը «Super Six World Boxing
Classic» մրցաշարում յուրահատուկ միջոցառում է ինձ համար։ Եվ ես միշտ
ցանկացել եմ հանդես գալ Բեռլինի լեպ-լեցուն О2 դահլիճում։ Անհամբեր
սպասում են Թեյլորի հետ մենամարտին։ Ես չեմ հիասթափեցնի իմ
երկրպագուներին։ Այս մենամարտը նրանք երկար կհիշեն»։
|