| 16.12.2009 
 
 IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 4-րդ անգամ դարձավ Գերմանիայի տարվա բռնցքամարտիկ: Սա ռեկորդային ցուցանիշ է: 
 29-ամյա հայ մարզիկը, ով գլխավորում
«Super Six World Boxing Classic» մրցաշարի աղյուսակը, գերմանական
«BoxSport Magazine» ամսագրի կողմից անցկացված հարցման արդյունքում գրավել
է առաջին հորիզոնականը: Աբրահամն առաջ է անցել Կլիչկո եղբայրներից: 
 «Ես երախտապարտ եմ: Ես մեծ պատիվ է
ինձ համար եւ շատ բան է նշանակում: Ես ցանկանում եմ շնորհակալություն
հայտնել երկրպագուներին հավատի եւ աջակցության համար: Հատուկ
շնորհակալություն եմ ցանկանում հայտնել իմ մարզիչ Ուլի Վեգներին եւ
«Sauerland» թիմի բոլոր անդամներին», - ասել է Արթուր Աբրահամը: 
 Հիշեցնենք, որ 2009 թ. ընթացքում Աբրահամը 3 հաղթանակ է տոնել: 
 |