18.10.2009
Գերմանիայի
մայրաքաղաք Բեռլինում մեկնարկեց պորֆեսիոնալ բռնցքամարտի Super Six
մրցաշարը, որտեղ ելույթ են ունենում միջին քաշային կարգի 6 հանրահայտ
բռնցքամարտիկներ: Մեր հայրենակից Արթուր Աբրահամը, ով հանդես է գալիս
Գերմանիայի դրոշի ներքո, վստահ հաղթանակով սկսեց ելույթները: Արթուրը
նոկաուտով հաղթեց ամերիկացի Ջերմեն Թեյլորին եւ վաստակեց 3 միավոր:
Արթուր Աբրահամը մրցացամարտից առաջ
համարվում էր այս դիմակայության ֆավորիտը: Թեյլորը եւս բավական հայտնի եւ
տիտղոսակիր մարզիկ է, սակայն կարիերայի ընթացքում 2 անգամ պարտություն էր
կրել նախքան այս մրցամարտը: Իսկ ահա Արթուրը ոչ մի պարտություն չուներ եւ
հաղթարշավը շարունակեց նաեւ այս մրցավեճում:
Ողջ մրցամարտի ընթացքում Աբրահամը
ուներ առավելություն: Ակնհայտ էր, որ եթե հաղթողը որոշվի մրցավարների
գնահատականներով, ապա հայ բռնցքամարտիկը հաղթելու է: Սակայն Արթուրը
չթողեց, որը գործը հասնի դրան եւ 12-րդ ռաունդի վերջին վայրկյաններին
նոկաուտի ենթարկեց Թեյլորին: Վերջին ռաունդներում Աբրահամը մի քանի ուժեղ
հարվածներ էր հասցրել մրցակցին, ով արդեն ի վիճակի չէր
հավասարակշռությունը պահել ռինգում:
Այս մրցաշարում նոկաուտով հաղթանակի
համար տրվում է 3 միավոր, պարզապես հաղթանակի համար` 2: Աբրահամը վստահ
մեկնարկեց վերցրեց Super Six-ում, որը տեւելու է 2 տարի:
|