27.11.2009
Գերմանացի
մարզիչ Ուլի Վեգները զայրացած է, նրանով, որ նրա սան, հայազգի բռնքամարտիկ
Արթուր Աբրահամը չի պահպանում մարզական կարգապահությունը։ Հինգշաբթի
Արթուրը բաց է թողել առավոտյան մարզումը՝ մարզադահլիճ ներկայանալով միայն
օրվա երկրորդ կեսին։ Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արթուրը Լաս-Վեգասում
պետք է մենամարտի Անդրե Դիրելի հետ։
«Եթե Աբրահամը չսկսի մարզվել
այնպես, ինչպես հարկն է, ապա նրան սպասում է նույնը, ինչ եղավ Միկկել
Կեսլերի հետ Անդրե Ուորդի հետ մենամարտում։ Ես նրան հասկացրեցի, որ այդպես
չի կարող շարունակվել։ Արթուրը հիմա ավելի շատ ճանապարհորդում է. Թուրքիա,
Մոսկվա՝ Արթուրը ամենուր է, միայն ոչ մարզադահլիճում։ Նրան վերջապես պետք
է կենտրոնանալ ամենակարևորի վրա՝ բռնցքամարտի», - մեջբերում է մասնագետի
խոսքերը Bild գերմանական հեղինակավոր հրատարակությունը։
|