Главная » 2011 » Մարտ » 24 » Արթուր Աբրահամը պատրաստ է հաղթական վերադարձին
1:01 AM
Արթուր Աբրահամը պատրաստ է հաղթական վերադարձին
23.03.2011
Ինչպես տեղեկացնում է Fightnews.com-ը, մայիսի 14-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիյա նահանգում կկայանա Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մրցամարտը երկրորդ միջին քաշային կարգում WBA- ի տարբերակով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի և միջին քաշայինում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի միջև:Հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակով սկսեց այս մրցաշարը' նոկաուտի ենթարկելով Թեյլորին, ով այդպես էլ չկարողացավ ծանր նոկաուտից վերականգնվել և լքեց մրցաշարը: Աբրահամը համարվում էր մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդը, սակայն հաջորդ երկու մրցամարտերում Արթուրը պարտություններ կրեց: Այդ անհաջողություններից հետո, շատերը համարում են, որ Աբրահամի հնարավորություններն առաջիկա մարտում բարձր չեն, քանի որ նրա մրցակիցը' Անդրե Ուորդը, մրցաշարում առանձնանում է շատ տպավորիչ և հուսալի մրցելույթներով: Սակայն այդ կարծիքին չէ Աբրահամը, ով պատրաստ է հաղթական վերադարձին. "Ես մեծ հարգանքով եմ վերաբերում Անդրե Ուորդին: Նա ապացուցել է իր բարձր կարգը' հաղթելով շատ ուժեղ բռնցքամարտիկների: Սակայն դա ռինգում որոշիչ գործոն չէ: Ես պատրաստ եմ հաղթական վերադարձին: Իսկական չեմպիոնը մրշտ էլ պարտավոր է պարտությունից հետո կարողանա իրեն վերադարձնել կոչումը Ես անհամբերությամբ եմ սպասում մայիսի 14-ին: Այդ օրը կապացուցեմ, թե ռինգում ինչի եմ ընդունակ"Անդրե Ուորդն իր հերթին նշել է, որ պատրաստ է Աբրահամի հետ մրցամարտին. "Ինձ ընդամենը մեկ քայլ է բաժանում եզրափակչից և այն նպատակի իրագործումից, ինչի համար ես մասնակցում եմ այս մրցաշարին: Իսկ նպատակս է' հաղթել և նվաճել 2-րդ միջին քաշայինում ուժեղագույն բռնցքամարտիկի տիտղոսը : Ես արդեն պատրաստ եմ մտնել ռինգ և Աբրահամի դեմ անցկացնել կիսաեզրափակիչ մարտը:" Ուորդը նշել է ,որ այդ մրցամարտի ժամանակ Աբրահամը կունենա շատ երկրպագուներ, քանի որ Կալիֆոռնիայում մեծ է հայկական համայնքը: Սակայն, միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ իր երկրպագուների բանակն ավելի մեծ կլինի, քանի որ ինքը Կալիֆոռնիայից է:Երկրորդ կիսաեզրափակիչ մրցամարտը' Կարլ Ֆրոչի և Գլեն Ջոնսոնի միջև կանցկացվի մայիսի 21-ին, սական մրցավայրը դեռևս որոշված չէ: