24.11.2009
Արդեն
հայտնել էինք, որ Էդուարդ Համբարձումյանը տեղափոխվել է Ռուսաստան եւ
ցանկանում է ելույթ ունենալ այդ երկրի ազգային հավաքականում: 2008 թ.
Եվրոպայի չեմպիոնի տեղափոխության մասին լուրը հայտնել էր հավաքականի
գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Սակայն այսօր, Հայաստանի բռնցքամարտի
ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում ArmSport.am-ին հայտնեցին, որ
Համբարձումյանը կշարունակի ելույթները Հայաստանի հավաքականում: ՀԲՖ-ից
ստացված հաղորդագրության մեջ ասված է. «Օրերս Հայաստանի Բռնցքամարտի
Ֆեդերացիայի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը
մամուլին տված իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հավաքականի անդամ
Էդուարդ Համբարձումյանը տեղափոխվելու է Ռուսաստանի հավաքական:
Սակայն բանակացությունների
արդյունքում որոշվել է, որ Էդուարդ Համբարձումյանը ինչպես նախկինում
հանդես է գալու Հայաստանի հավաքականի կազմում: Հայաստանի մեծահասակների
կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»:
|