Главная » 2010»Մայիս»20 » Դարչինյան-Բարսելոնա. Վիկի հաղթանակը խիստ հավանական է
5:16 PM
Դարչինյան-Բարսելոնա. Վիկի հաղթանակը խիստ հավանական է
20.05.2010
Այսօր, Ավստրալիայի Պարամատա քաղաքում
Վախթանգ Դարիչնյանը հերթական հանդիպումը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում։
Վիկի մրցակիցն է ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնան։
WBA-ի և WBC-ի վարկածներով
թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դարչինյանի (33 հաղթանակ, 2
պարտություն, 1 ոչ-ոքի) հաղթանակը կասկած չի հարուցում։ Բուքմեյքերները
«Կատաղած ցուլի» համար սահմանել են 1.04 գործակից, իսկ ահա Բարսելոնայի
(50 հաղթանակ, 16 պարտություն, 4 ոչ-ոքի) հաղթանակի վրա խաղադրույքներ են
ընդունվում 14.00 գործակցով։ Ոչ-ոքիի գործակիցը կազմել է 100։