Главная
 
ARMBOX.DO.AMԿիրակի, 2024-11-24, 11:38 PM



Ողջունում ենք Гость | RSS
Главная
Մենյու

ՄՈՒՏՔ

Հարցում
Ինչ կարծիքի եք մեր կայքի վերաբերյալ
Всего ответов: 136

Հովանավոր

Главная » 2009 » Դեկտեմբեր » 12 » Դարչինյան. Ոտքերս որ «միացնեմ»....
2:13 PM
Դարչինյան. Ոտքերս որ «միացնեմ»....
Դարչինյան. Ոտքերս որ «միացնեմ»....
03.12.2009

Գանացի բռնցքամարտիկ Ձոզեֆ «Կինգ Կոնգ» Ագբեկոյից կրած պարտությունը ոչ միայն թույլ չտվեց հայ բռնքամարտիկ Վիկ Դարչինյանին նվաճել IBF վարկածով գերթեթև քաշային կարգում (մինչև 53,5 կգ) Աշխարհի չեմպիոնի կոչումը, այլ նաև ստիպեց վերջինիս դիմել բժիշկների օգնությանը, ովքեր 44 կար են դրել Վիկի երկու ունքերին, որոնք մինչև ոսկորը պատռվել էին՝ մրցակցի հետ «գլուխ-գլխի» հարվածից հետո։ Դա հուլիսին էր, իսկ հիմա Դարչինյանն ու նրա մարզիչը՝ Ալջելո Հայդերը որոշել են փորձել նոր ճանապարհներ գտնել՝ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։

«Երբ դու դուրս ես գալ գալիս ռինգ մի մրցակցի դեմ, ով ուժեղ հարված ունի, դու պետք է նրան կարողանաս հաղթել։ 57 կգ քաշով՝ ես 120 կգ ժիմ եմ անում պառկած», - բացատրում է Դարչինյանը իր մահացու հարվածի պատճառները, ինչը օգնել է նրան 26 վաղաժամ հաղթանակ տոնել պրոֆեսիոնալ ռինգում։

Դարչինյանը մտադիր է ավելացնել հարվածի ուժը ոչ թե ուժային վարժություններ, այլ հարվածի տեխնիկայի բարելավման հաշվին։ Նշենք, որ այդ տեխնիկայի որակը բարձրացնելու համար Դարչինյանը մարզվում է հանրահայտ մարզիչ Հեյդեն Նոուլզի հետ. «Ես նրան ասացի, որ նա մոտ չի գա ժիմի համար նախատեսված վարժասարքին՝ իմ հսկողության տակ աշխատելու ժամանակահատվածում», - մեջբերում է Նոուլզի խոսքերը The Daily Telegraph-ը։

Թվում է, Դարչինյանին էլ է դուր գալիս մարզումների նոր մեթոդը։ «Ես կարծում եմ, որ այս պատրաստությունը հաջող կլինի։ Ես հասկանում եմ, որ ամբողջ ուժող չեմ օգտագործում ոտքերիս հնարավորությունները։ Ես գիտեի դա 8 տարեկան հասակից, երբ նոր էի սկսում մարզվել, բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել առանձնահատուկ ուշադրություն դարձնել դրա վրա։ Ես գիտեմ, որ այն պահին, երբ «միացնեմ» ոտքերիս շարժիչը, հարվածիս ուժը կսկսի ազդրից, իսկ այդ դեպքում ինձ կանգնեցնել հնարավոր չի լինի», - մեջբերում է Դարչինյանի խոսքերը allboxing.ru-ն:

Հիշեցնենք, որ իր հաջորդ մենամարտը Դարչինյանը կանցկացնի դեկտեմբերի 12-ին Կալիֆորնիայում (ԱՄՆ)։ Դա կլինի չեմպիոնական տիտղոսի անպայման պաշտպանություն՝ WBC վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Տոմաս Ռոխասի դեմ։

«Դարչինյանը բավական ժամանակ ունի՝ նոր տեխնիկան մշակելու համար, - նշում է Անջելո Հայդերը, - Նա յուրահատուկ ունակություններ ունի հարվարվել մարզումների ընթացքում տեղի ունեցող փոփոխություններին։ Նա իր որակները բարելավելու մեծ ձգտում ունի»։
Просмотров: 2349 | Добавил: Carlos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Օրացույց
«  Դեկտեմբեր 2009  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Նորությունների Արխիվ

Չաթ
200

Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz