04.02.2010
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBA-ի վարկածով
ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների մենեջեր Քեմերոն Դոնկինը հայտարարել է,
որ պրոմոուտեր Գերի Շոուն, ով ներկայացնում է նույն քաշային կարգում
տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի շահերը, դիմել է իրեն`
երկու բռնցքամարտիկների միջև ռևանշ-մրցամարտ կազմակերպելու համար: «Նոնիտոն ցանկանում է մեկ մենամարտ անցկացնել մինչև հունիս: Նա
հետաքրքրված է հենց Դարչինյանի հետ մարտով: Եթե բանակցությունները
հաջողությամբ ավարտվեն, դա տեղի կունենա հենց այն քաշային կարգի
շրջանակներում, որում հանդես է գալիս Նոնիտոն: Դոներն ուզում է
ծանրաբեռնվել աշխատանքով և այս տարի անցկացնել 4 մարտ»,- Դանկինի խոսքերը
մեջբերել է «Boxingscene»-ն: Հիշեցնենք, որ Դոները 2007 թ. նոկաուտի է ենթարկել Դարչինյանին:
Aysor.am
|