16.02.2010
Ֆիլիպինցի
բռնցքամարտիկ Նոնիտո Դոնեյրի փրոմոուտեր Բոբ Արումը նշել է, որ առաջին
թեթևագույն քաշում Դոնեյրը, բացի Դարչինյանից, չունի արժանի մրցակից, որի
հետ հնարավոր կլինի շահութաբեր մենամարտ անցկացնել, այդ իսկ պատճառով
Նոնիտոյին ավելի լավ կլինի փոխել քաշային կարգը։
Մանուել Վարգասի
դեմ տոնած հաղթանակից հետո Դոնեյրը մեկնաբանել է Դարչինյանի «կծու
խոսքերը»՝ կապված այն բանի հետ, որ Նոնիտոն հաղթել է Վիկին, քանի որ նրա
բախտը բերեց։
«Ես արհամարhեցի Դարչինյանին, բայց նա՝ փոքրիկ
չիխուախուայի պես, անընդհատ ծվծվում ու ծվծում է։ Ինձ դա արդեն ձանձրացրել
է, և ես ցանկանում եմ փակել նրա բերանը։ Հուսամ, կմենամարտեմ Դարչինյանի
հետ, առավել ևս որ դա կարող է ինձ երկու չեմպիոնական տիտղոս պարգևել», -
մեջբերում է Դոնեյրի խոսքերը allboxing.ru-ն։
armsport.am
|