29-ամյա
մեքսիկացի բռնքամարտիկ Տոմաս Ռոխասը, ով շաբաթ օրը մենամարտ կանցկացնի Վիկ
Դարչինյանի հետ, հայտարարել է, որ նա պատրաստ է այդ դժվարին մենամարտին։
«Ես
պատրաստ եմ շաբաթօրյա մենամարտին։ Ես կխլեմ երկու գոտիները Վիկից։ Նա լավ
բռնքամարտիկ է, բայց ես պատրաստ եմ մենամարտին։ Այն շատ կարևոր է ինձ
համար։ Վախթանգը ուժեղ է, բայց ոչ անհաղթելի։ Ես պատրաստ եմ նվաճել
տիտղոսը։ Ես շատ եմ հարվածելու ու ավելի ուժեղ։ Դաչինյանը հանդիպել է մի
շարք լավ բռնքամարտիկների, բայց ոչ ինձ հետ։ Ուրախ եմ վերադառնալ ԱՄՆ,
բայց այս մարտը ես նվիրում եմ իմ հարազատ քաղաքին՝ Մեքսիկայի Վերակրուս
քաղաքին»։