Հայ
պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Ավստրալիայի Պարամատե քաղաքում
նվաճեց IBF-ի վարկածով աշխարհի թեթև քաշային կարգի չեմպիոնի կոչումը։
Դարչինյանն առավելության հասավ ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնայի նկատմամբ։
Դարչինյանը, ով վնավածք
ձեռքով էր ասպարեզում, մրցակցին մեկ անգամ նոկդաունի ենթարկեց առաջին
ռաունդում, իսկ ևս 2 անգամ՝ 5-րդում։ Այսպիսով, 34-ամյա Դարչինյանը
չեմպիոն դարձավ նաև 53,5 կգ քաշային կարգում։ Նախքան այս նա հաջողության
էր հասել նաև 50,8 կգ և 50,8 կգ քաշային կարգերում։