25.03.2010
Ապրիլի
6-ից 10-ը Երեւանում առաջին անգամ կկայանա Գագիկ Ծառուկյանի անվան
բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը հայտնեց, որ
մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 երկրներ:
«Մրցաշարին
կմասնակցեն 100-ից ավել բռնցքամարտիկներ, որոնց թվում Հայաստանի 30
ներկայացուցիչներ: Կազմակերպչական հարցերը գրեթե ավարտված են: Բոլոր
պատվիրակությունները կհանգրվանեն «Royal Armenia» հյուրանոցում: Հայաստանի
բռնցքամարտի ֆեդերացիան մտադիր է դիմել Եվրոպայի բռնցքամարտի
կոնֆեդերացիային խնդրանքով, որ այս մրցաշարը դառնա 2012 թ. օլիմպիական
խաղերի 4 վարկանիշային մրցաշարերից մեկը: Եթե մեր առաջարկը ընդունվեց, ապա
Գագիկ Ծառուկյանի անվան մրցաշարը կդառնա վարկանիշային», - ասաց Լյովա
Հովհաննիսյանը:
Այս
տարվա մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Բուլղարիայի, Բելառուսի,
Գանայի, Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի,
Մոնղոլիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Ուզբեկստանի հավաքականները:
Մասնակիցները Հայաստան են ժամանելու մինչեւ ապրիլի 5-ը:
armsport.am
|