Սանկտ Պետերբուրգում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակներում
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գեննադի
Մարտիրոսյանն Ազիզ Դաարիի հետ մենամարտում պաշտպանեց WBO European-ի
վարկածով չեմպիոնի կոչումը: Մարտը բաղկացած էր 12 ռաունդից, սակայն
ժամկետից շուտ ավարտվեց: 10-րդ ռաունդից հետո Դաարին հրաժարվեց շարունակել
մենամարտը, և Գեննադին հաղթող ճանաչվեց: