Նախատեսվում
էր, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի
գլխավորությամբ պետք է նոյեմբերին ուսումնամարզական հավաք անցկացնեին
Իրանում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում
ArmSport.am-ին նշեցին, որ հավաքը անորոշ ժամանակով հետաձգվել է:
Փոխարենը հավաքականի անդամները մինչեւ տարեվերջ հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: