30.04.2010
Բռնցքամարտի
Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Բաքվում ընթացող
աշխարհի 2010 թ. առաջնությունում։ Հայաստանի 6 ներկայացուցիչներն էլ
ձեռնունայն կվերադառնան մրցավայրից։ Վերջինը պայքարը թողեց 60 կգ քաշային
Հրայր Մաթևոսյանը, ով ամենամոտն էր հաջողությանը։ Քառորդ եզրափակիչում Հրայրի
մրցակիցն էր գերմանացի Թոմաս Վախրեխոլտը, որին հաղթելու դեպքում հայ
մարզիկը կապահովեր մեդալ և Սինգապուրի օլիմպիական խաղերի ուղեգիր։ Սակայն,
Մաթևոսյանը զիջեց այս մրցամարտում 2։7 հաշվով։
Այսպիսով, Հայաստանի
երիտասարդական հավաքականը Սինգապուրի օլիմպիական խաղերի որևէ ուղեգրի
չարժանացավ, թեև հույսեր կային, որ 2-3 հայ երիտասարդի դա կհաջողվի։
Առայժմ դժվար է գնահատական տալ
երիտասարդական հավաքականի ելույթներին, քանի որ աշխարհի առաջնության
մրցավայրը Բաքուն էր, որտեղ ելույթ ունենալը հայ մարզիկների համար հեշտ
խնդիր չէ։
Բացի այդ, տեղեկություններ կան,
որ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներն անցել են
բացահայտ կողմնակալ մրցավարության պայմաններում։ Այս մասին ավելի կոնկրետ
կխոսեն պատվիրակության անդամները, երբ վերադառնան Երևան։
armsport.am
|