Հայկական
արմատներով հեռանկարային ամերիկացի բռնքմարտիկ Վանես Մարտիրոսյանը, ով
հանդես է գալիս առաջին միջին քաշային կարգում (մինչև 69,9 կգ), ռինգ դուրս
կգա այս տարվա դեկտեմբերի 19-ին։
Նրա 10 ռաունդից բաղկացած
մենամարտը Յանգսթաունում (Օհայո նահանգ, ԱՄՆ) կկայանա մեծ բռնքամարտային
երեկոյի շրջանակներում, որտեղ գլխավոր իրադարձությունը կլինի մենամարտը
Կելլի Պավլիկի ու Միգել Անխել Էսպինոյի միջև։
Մարտիրոսյանի
մրցակիցը դեռ որոշված չէ։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Վանեսը ռինգ է դուրս
է եկել այս տարվա հունիսի 27-ին՝ վաղաժամ հաղթելով Անդրեյ Ցուրկանին։