06.03.2010
IBF
վարկածով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը՝ մարտի 4-ին տեղի
ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Անդրե Դիրրելի հետ
կայանալիք մենամարտը, որը կկայանա մարտի 27-ին Դետրոյտում (ԱՄՆ)՝ Super
Six մրցաշարի երկրորդ տուրի շրջանակներում։
«Ինձ համար դա իրոք
լավ հնարավորություն է, որպեսզի ԱՄՆ-ում ճանաչված լինեմ։ Սա այն է, ինչ ես
սպասում էի։ Ես զգում եմ, որ Ամերիկայի հանդիսատեսը, լրագրողները ու
Showtime-ը հետաքրքրված են Super Six մրցաշարով։ Ես ուղղակի ուրախ եմ, որ
հանդիսանում եմ մրցաշարի մասնակից. սա հոյակապ հնարավորություն է ինձ
համար։
Դիրելը մի փոքր առավելություն կունենա իմ նկատմամբ, քանի որ
հանդես է գալու սեփական հանդիսատեսի դիմաց։ Բայց ռինգում միայն մենք ենք
լինելու, այնպես որ չեմ կարծում, որ դա խնդիր կդառնա մեզ համար։
Ես
երբեք չեմ մտածում, որ նոկաուտի կենթարկեմ մրցակցին։ Եթե բռնքամարտիկը
նման տրամադրվածությամբ դուրս գա մենամարտի, ապա չի կարողանա հաղթել։ Իսկ
դա ամենակարևորն է։
Ես պատրաստ եմ մենամարտին։ Եթե համեմատենք
Դիրելին ու Թեյլորին, ապա նրանք տարբեր ոճեր ունեն։ Թեյլորը ավելի ագրեսիվ
է, իսկ Դիրելը՝ տեխնիկապես լավ պատրաստված ու արագաշարժ։
Ավելի լավ
կլիներ, եթե մենամարտը տեղի ունենար Պալմ-Սպրինգսում, Կալիֆորնիա, քանի որ
այդ դեպքում ինձ կաջակցեին ավելի մեծ քանակությամբ հայեր, քան Դետրոյտում։
Բայց վերջիվերջո դա էական նշանակություն չունի։ Կարևորն այն է, թե ինչ
տեղի կունենա ռինգում», - մեջբերում է Աբրահամի խոսքերը Fightnews.com-ը։
Armsport.am
|