WBC
վարկածով նախկին աշխարհի չեմպիոն, միջին քաշային բրիտանացի բռնցքամարտիկ
Կառլ Ֆրոչը կարող է ավարտել իր կարիերան, եթե պարտվի Արթուր Աբրահամին
Super Six World Boxing Classic մրցաշարի երրորդ շրջանի մրցավեճում:
«Աբրահամի հետ մրցավեճը ինձ համար
կանցնի «Ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսի ներքո: Եթե ես պարտվեմ, ապա, իրոք,
կմտածեմ կարիերայիս ավարտի մասին», - հայտարարել է Ֆրոչը The Sun-ի հետ
զրույցում: