Հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանը
հերթական հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում: "Մարդասպան թագուհի"
մականունով հայտնի բռնցքամարտիկը, ով հանդես է գալիս Գերմանիայի դրոշի
ներքո, Գերմանիայի Ռոստոկ քաղաքում պարտության մատնեց թրքուհի Յուլի
Սահինին:
WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն մարզուհին
առավելության հասավ 98:92, 96:94, 97:93 հաշվով: Տոնելով իր 26-րդ
հաղթանակը, Կենտիկյանը թեթեւագույն քաշային կարգում դարձավ նաեւ WBO-ի
վարկածով աշխարհի առաջին չեմպիոնը: Կենտիկյանը չեմպիոնական գոտիով Մրցավարն արձանագրվում է Կենտիկյանի հաղթանակը Կենտիկյանը ցնծում է հաղթանակից հետո: Հաղթանակը հեշտությամբ չտրվեց հայ մարզուհուն:
|