| 21.12.2009 
 
 Հայ
մարզուհի Սյուզի Կենտիկյանը, ով հանդիսանում է WBA-ի, WIBF-ի եւ WBO-ի
վարկածներով աշխարհի չեմպիոն, ճանաչվել է տարվա լավագույն կին
բռնցքամարտիկ: Այդ պատվին Սյուզին արժանացել է բռնցքամարտ լուսաբանող
հանդեսների կողմից անցկացված հարցման արդյունքում: 
 Կենտիկյանը 2.5 տարվա ընթացքում 12 անգամ հաջողությամբ պահպանել է տիտղոսները, իսկ 2009 թ. ընթացքում տոնել է 3 հաղթանակ: «Ես ուրախ եմ, որ կրկին լավագույնն
եմ: Փաստորեն, բռնցքամարտի սիրահարներին դուր է գալիս այն բռնցքամարտը,
որը ես ցուցադրում եմ: Դա ինձ ստիպում է շարունակել նույն ոգով:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին եւ շնորհավոր
Սուրբ Ծնունդ», - Կենտիկյանի խոսքերը մեջբերել է boxing.de-ն
 |