Մարտի
25-ին Դետրոյտի MGM կազինոյում (ԱՄՆ) կայացել է Արթուր Աբրահամ - Անդրե
Դիրրել մենամարտի նախորդող մամուլի ասուլիսը։ Հիշեցնենք, որ այս մենամարտը
կկայանա Super Six World Boxing Classic սուպերմրցաշարի շրջանակներում։
Ասուլիսը
անցավ բավական կոռեկտ մթնոլորտում։ Առաջին խոսք վերցրեց Աբրահամը. «Ես
այստեղ խոսելու համար չեմ, ես ժամանել եմ կռվելու համար», - Աբրահամի
խոսքերը մեջբերում է fightnews.com-ը։
Շնորհակալություն
հայտնելով լրագրողներին ու հայտարարելով, որ մեծ հարգանքով է վերաբերվում
յուրաքանաչյուր բռնցքամարտիկի, քանի որ նրանք բոլորն էլ ռինգ են դուրս
գալիս, որպեսզի ընտանիք կերակրեն ու իրենց երկրի պատիվը բարձր պահեն.
«Կհանդիպենք շաբաթ երեկոյան»։
Դիրրելը նույնպես լուրջ էր մոտեցել
այս ասուլիսին. «Մենք ջանասիրաբար աշխատել ենք մարզումներին։ Արթուրը
կտեսնի, թե ինչ է իրականում բռնցքամարտը։ Ես հոյակապ եմ ինձ զգում։ Այս
անգամ շատ ավելի ագրեսիվ եմ գործելու։ Ինձ համար Ֆրոչի հետ մենամարտը լավ
դաս եղավ. կփորձեմ չկրկնել սխալները։ Աբրահամը հզոր մրցակից է, և ես ուրախ
եմ կռվել նրա դեմ», - խոստովանել է Դիրրելը, բայց այնուամենայնիվ,
հավաստիացրել, որ «Թագավորը գահընկեց կարվի»։