Բրիտանական Ստոուկում կայացած պրոֆեսիոնալ
բռնցքամարտի երեկոյի ընթացքում Ռուսաստանը ներկայացնող Լյովա Կիրակոսյանը
և բրիտանացի Սքոթ Լոուտոնը մենամարտեցին ցածր թեթևքաշային կարգում EBU-ի
վարկածով Եվրոպայի չեմպիոնի թափուր մնացած կոչման համար:
Մենամարտը
բաղկացած էր 12 ռաունդից, սակայն արդեն երրորդ ռաունդում մրցավարն ստիպված
էր դադարեցնել մարտը` արձանագրելով, որ Լյովա Կիրակոսյանը հաղթել է
տեխնիկական նոկաուտով:
Aysor.am