20.02.2010
Մարտի
6-ին նշանակված Արթուր Աբրահամի ու Անդրե Դիրելի միջև մենամարտը՝ Super
Six գերմրցաշարի շրջանակներում, հետաձգվել է։ 26-ամյա ամերիկացին՝
սպարինգներից մեկի ընթացքում վնասել է մեջքը ու՝ բժիշկների խորհուրդով,
չի մարզվելու առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում։ Այս մասին հայտնել է փրոմոութերական
«Sauerland Event» ընկերության տնօրեն Կրիս Մեյերը՝ ավելացնելով, որ
մենամարտը հավանաբար կկայանա մարտի 27-ին։ «Կարևոր է, որ Անդրե Դիրրելը արագորեն
ապաքինվի վնասվածքից հետո։ Մենք կարծում ենք, որ վնասվածքը այնքան էլ
լուրջ չէ, և մենամարտը կկայանա մոտ ժամանակներս», - մեջբերում է Մեյերի
խոսքերը boxen.com-ը։
Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամին,
ապա փետրվարի 8-ին ԱՄՆ մեկնած հայ բռնցքամարտիկը հայտարարել է, որ
հիասթափված է մենամարտի հետաձգման նորությունից։ «Մարզումները ընթանում էին ամբողջ
ծանրաբեռնվածությամբ: Մենք քրտնաջան աշխատում էինք եւ քննարկում բոլոր
դետալները, ուստի 6-ին ես կլինեի հիանալի մարզավիճակում: Ես հասկանում եմ,
որ Դիրելը նույնպես ցանկանում է լավ մարզավիճակում լինել, երբ ռինգ դուրս
կգա իմ դեմ»,-ասել է Աբրահամը: Աբրահամի Գերմանի վարդառնալու հարցն առայժմ անորոշ է: «Դա կախված է մրցամարտի ժամկետից: Եթե
այն կայանա մարտին, ապա հնարավոր է, որ Արթուրը մնա ԱՄՆ-ում եւ շարունակի
մարզումային գործընթացը, քանի որ իմաստ չկա վերադանռալ նման կարճ
ժամանակահատվածով», - ասել է Մեյերը: Հիշեցնենք, որ այս մրցամարտը
հետաձգվում է 2-րդ անգամ: Այն պետք է կայանար հունվարի 23-ին, սակայն
Աբրահամը հիվանդացավ եւ մրցամարտը տեղափոխվեց մարտի 6-ին
Armsort.am
|