Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը
ստուգողական մենամարտ է անցկացրել միջինքաշային կարգում WBA-ի և IBF-ի
վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Սվեն Օտկեի հետ` «Super Six World
Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում Անդրե Դիրելի հետ մարտի 6-ին
կայանալիք մենամարտին լավ նախապատրաստվելու նպատակով:
«Սվենը կարող է օգնել Արթուրին` նախապատրաստվելու Դիրելլի հետ
մրցամարտին: Աբրահամն ստիպված է լինելու հետապնդել Անդրե Դիրելլին: Ուստի
արագաշարժ, խելացի և կողմնորոշվող բռնցքամարտիկի հետ, ինչպիսին Սվենն է,
ստուգողական մենամարտը որոշակիորեն կօգնի մեզ ավելի լավ նախապատրաստվել»,-
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգների խոսքերը մեջբերել է fightnews.com-ը:
Aysor.am