05.04.2010
Պրոֆեսիոնալ
բռնցքամարտի 2-րդ թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBO վարկածներով
աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պայմանագիր է ստորագրել այս տարվա
օգոստոսի 21-ին ԱՄՆ-ի Քարոն քաղաքում ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ռեւանշի
մենամարտ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Դարչինյանի
պրոմոութեր Գերի Շուն: Նշենք սակայն, որ ֆիլիպինյան Manila Standard Today
պարբերականի թղթակցի հետ զրույցում Դոները նշել է, որ տեղյակ չէ
պայմանագրի գոյության մասին: Ավելին, Դոներն ասել է նաեւ, որ եթե
Դարչինյանը նման պայմանագիր ստորագրած կլիներ ապա իր պրոմոութեր Բոբ
Արումը անմիջապես կտեղեկացներ այդ մասին: Հիշեցնենք, որ 2007 թվականին Դոները չեմպիոնական գոտու համար մենամարտում նոկաուտի է ենթարկել հայաստանցի բռնցքամարտկիկին:
armsport.am
|