Բարձրլեռնային պայմաններում վերջերս անցկացրած հավաքից հետո
պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարզիչ Մագոմեդ Շաբուրովն իր սաների` Սյուզի
Կենտիկյանի, Ռուսլան Չագաևի, Ալեքսանդր Ալեքսեևի, Իգոր Միխալկինի, Դմիտրի
Սարտիսոնի և Էդուարդ Գուտկնեխտի հետ միասին իջել են լողավազան: Մարզիկները
լողի հատուկ պարապմունք են անցկացրել Գերմանիայի լողի հավաքականի մարզիչ
Դիրկ Լանգեի ղեկավարությամբ:Նշենք, որ Շաբուրովի թիմի երկու բռնցքամարտիկները շուտով ռինգ են դուրս
գալու: Էդուարդ Գուտկնեխտն ապրիլի 17-ին կմենամարտի Ռոբերտ Շտիգլիցի հետ`
WBO-ի վարկածով միջինքաշային երկրորդ կարգում չեմպիոնի կոչման համար, իսկ
Սյուզի Կենտիկյանն ապրիլի 24-ին թեթևքաշային կարգում իրեն պատկանող
չեմպիոնական կոչումները պետք է պաշտպանի Նադյա Ռաուի հետ մենամարտում: