Գերմանական Շվերինում հուլիսի 17-ին տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի
երեկո, որի ընթացքում ճանաչված հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանը
չեմպիոնական կոչման պաշտպանության համար մենամարտ կանցկացնի:
«Universum»
ընկերությունը Սյուզի Կենտիկյանի համար, ով չեմպիոն է WBO-ի, WBA-ի և
WIBF-ի վարկածներով, ռևանշ-մենամարտ կկազմակերպի Նադյա Ռաոուի հետ, ում
նկատմամբ հայազգի բռնցքամարտիկի վերջին հաղթանակը բազմաթիվ բանավեճերի
տեղիք է տվել: Այս մասին հայտնում է «Fightnews»-ը: