23.02.2010
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները
կասկած է հայտնել, որ «Super Six» գերմրցաշարի երկրորդ տուրում իր սանի
մրցակիցը` ամերիկացի Անդրե Դիրրելը, վնասվածք ունի: Ինչպես հայտնի է, այդ
մենամարտը, որը պետք է կայանար մարտի 6-ին, Դիրրելի խնդրանքով հետաձգվել է
և պետք է տեղի ունենա մարտի 27-ին: Վեգները կարծում է, որ դա միտումնավոր
քայլ է: «Նա որտեղի՞ց գիտի, որ մարտի 27-ին 100 տոկոսով պատրաստ կլինի,- ասել է
մարզիչը «Bild» թերթի թղթակցին:- Սովորաբար, երբ մարդը վնասվածք է
ստանում, չի կարող ճշգրիտ ասել, թե երբ լիարժեք ապաքինված կլինի: Ես
կարծում, եմ, որ Դիրրելի շտաբը մեզ հետ «խելքի խաղ» է խաղում: Բայց դա
նրանց ոչ մի առավելություն չի տա»: Վեգներին կարելի է, իհարկե, հասկանալ, քանի որ մենամարտի հետաձգման
պատճառով նրա համար խաղացանկի առումով բարդ իրավիճակ է առաջացել: Մարտի
13-ին նրա մեկ այլ սանը` Մարկո Հուկը, մենամարտ կանցկացնի Գերմանիայում:
Մարզիչն ստիպված կլինի վերադառնալ Գերմանիա, իսկ այնուհետև կրկին մեկնել
ԱՄՆ:
Aysor.am
|