Главная » 2010»Մայիս»8 » Վիկ Դարչինյան. «Արքայադուստր Նոնիտոյին չեմ սպասի»
1:48 AM
Վիկ Դարչինյան. «Արքայադուստր Նոնիտոյին չեմ սպասի»
06.05.2010
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու ֆիլիպինցի Նոնիտո Դոները դադարեցրել են ռևանշի մենամարտի կազմակերպմանը միտված բանակցությունները, քանի որ վերջինիս թիմը հրաժարվել է ստորագրել պայմանագիրը: Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է նաև ինքը` Վիկ Դարչինյանը:
«Ես չեմպիոն եմ երկու վարկածով և պարտավոր չեմ սպասել Դոներին,- ասել է նա:- Ուզում եմ չեմպիոնական կոչումներ նվաճել 4-5 քաշային կարգում և մտադիր չեմ իզուր ժամանակ կորցնել` սպասելով, թե Արքայադուստր Նոնիտոն երբ կորոշի` ցանկանո՞ւմ է մենամարտել, թե՞ ոչ: Նոնիտոն գիտի, թե մենամարտելու դեպքում իրեն ինչ է սպասվում: Ես նրան նոկաուտի կենթարկեմ: Հավանաբար, խելացի է վարվում և չի ուզում հանդիպել մի մրցակցի հետ, ով խաչ կքաշի նրա հետագա կարիերայի վրա»: