15.02.2010
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի
վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կտրուկ տոնով մենամարտի է
հրավիրել ֆիլիպինցի Նոնիտո Դոներին: «Դոները չի ուզում մենամարտել ինձ հետ: Նրա հաջորդ մրցակցի` Խորխե
Արսեի ժամանակը վաղուց անցել է: Նոնիտոն նվաճել է թափուր մնացած կոչումը,
այն էլ` շատ ապաշնորհ ձևով, և հիմա իրեն չեմպիո՞ն է անվանում: Դոներն
ուզում է մենամարտել Արսեի հետ, սակայն երկրպագուներին տվեք այն, ինչ
նրանք ցանկանում են: Ես նրա համար չեմպիոնական երկու գոտի եմ պատրաստել:
Արի մենամարտ կազմակերպենք: Ինձ հետ մարտից հետո կարող ես կռվել Արսեի
հետ»,- հայ բռնցքամարտիկի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն: Հիշեցնենք, որ Դարչինյանը 2007 թ. տեխնիկական նոկաուտով պարտվել է
Դոներին 5-րդ ռաունդում: Դա Վիկի պրոֆեսիոնալ կարիերայում, ի դեպ, առաջին
պարտությունն էր:
Aysor.am
|